Բարսելոնան և Բենֆիկան համաձայնության են եկել Դուգլաս Պերեյրայի հարցում, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Բարսելոնան վերջապես պաշտոնապես հաստատեց Դուգլասի գործարքի մասին: Բրազիլիացին, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր Խիխոնի Սպորտինգում, 1 մրցաշրջան վարձավճարով կանցկացնի Բենֆիկայում:
Համաձայն իսպանական մամուլի, եթե մինչև դեկտեմբեր Դուգլասը մասնակցի պորտուգալական թիմի խաղերի գոնե 50% - ին, ապա մրցաշրջանի վերջում Բենֆիկան ստիպված կլինի գնել նրա տրանսֆերը 1,8 մլն եվրոյով: