Լիվերպուլը վերջապես ընդունել է իր պարտությունը Կոուտինյոյի համար պայքարում, հաղորդում է անգլիական The Sun - ը:
Բարսելոնայի 4 - րդ առաջարկը Լիվերպուլին ընդունվել է վերջիններիս կողմից: Կատալոնական ակումբը կվճարի 138 մլն ֆունտ Կոուտինյոյի տրանսֆերի դիմաց, իսկ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր՝ Երևանի ժամանակով 22:00 - ի սահմաններում:
Համենայնդեպս սա այն է, ինչ պնդում է անգլիական հեղինակավոր լրատվամիջոցը: Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում մեկ անգամ չէ, որ նման տեղեկություններ են հայտնվել, իսկ հետո՝ հերքվել: Այնպես որ, սպասենք և հուսանք, որ այս անգամ տեղեկությունը հավաստի է: