Ինչպես առաջին տուրում, Բարսելոնան 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Դուբլ ձևակերպեց Մեսսին, ով առաջին կեսում չէր կարողացել գրավել մրցակցի դարպասը 11 մետրանոցից: Նշենք նաև, որ իր նորամուտը կատալոնական թիմի կազմում նշեց Պաուլինյոն:
Մարզադաշտ՝ Մենդիսորոսա
Մրցավար՝ Դել Սերո Գրանդե
Ալավեսի կազմը՝ Պաչեկո; Պեդրասա, Էլի, Ռուանո, Վիգարայ; Մանու, Պինա, Մուբարակ (Էնցո, 78'), Գոմես (Բուրգի, 67'), Ռոմերո; Սոբրինո (Սանտոս, 78')
Բարսելոնայի կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Ումտիտի, Պիկե, Ռոբերտո; Բուսկետս, Ռակիտիչ, Ինիեստա (Պաուլինյո, 88'); Դեուլոֆեու (Դ. Սուարեզ, 71'), Մեսսի, Վիդալ (Ալկասեր, 57')
Գոլերը՝
0 - 1 Մեսսի (55'), փոխանցումը՝ Ալբա
0 - 2 Մեսսի (66'), փոխանցումը՝ Ալկասեր
Զգուշացումներ՝
Ալավես՝ Մուբարակ (36') և Էլի (38')
Բարսելոնա՝ Ումտիտի (32'), Ռոբերտո (41') և Պիկե (45')