Վաղը Լա Լիգայի 2 - րդ տուրի շրջանակներում Բարսելոնան կհյուրընկալվի Ալավեսին: Հայտնի է թիմի հայտացուցակն այդ հանդիպման համար:
Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, ընդհանուր առմամբ Ալավեսի դեմ խաղին հայտավորվել են 18 խաղացողներ, որոնց թվում են նաև վնասվածքից նոր ապաքինված Անդրես Ինիեստան ու թիմի նորեկ Պաուլինյոն:
Վնասվածքների պատճառով բացակայում են Ռաֆինյան ու Լուիս Սուարեզը: Վալվերդեն հայտացուցակից դուրս է թողել Մարլոնին, Վերմալենին, Դուգլասին, Դինին, Թուրանին և Մունիրին: Այդպիսով, Վիտորիա կմեկնեն հետևյալ ֆուտբոլիստները՝
[ԹԱՐՄԱՑՈՒՄ 26/08] Անդրե Գոմեշը վատառողջ է և դուրս է մնացել հայտացուցակից: Նրա փոխարեն թիմի հետ այսօր Վիտորիա կմեկնի Լուկա Դինը:
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Ումտիտի, Մասկերանո, Պիկե, Վիդալ և Սեմեդո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ռոբերտո, Դ. Սուարեզ, Ռակիտիչ, Պաուլինյո և Ինիեստա
Հարձակվողներ՝ Ալկասեր, Դեուլոֆեու և Մեսսի