6 - 1 հաշվով ստորացուցիչ պարտությունից հետո նույնիսկ Նեյմարի տրանսֆերը չի հանգստացնում Քաթարի շեյխերին: Նրանք պատերազմ են հայտարարել Բարսային:
Ինչպես հաղորդում իսպանական Mundo Deportivo - ն, RAC 1 - ին տված իր հարցազրույցում Ժան Միշել Սերիի գործակալ Ֆրանկին Մալան ասել է. "ՊՍԺ - ն ցանկանում էր գնել Սերիին միայն այն պատճառով, որպեսզի վնասի Բարսային: Նրանք կապ էին հաստատել Նիցայի նախագահի հետ միայն մեկ մտադրությամբ՝ խանգարել Բարսային":
Մյուս կողմից նա չի հասկանում Բարսայի որոշումը: "Տեխնիկական որոշում՝ դա ամպագոռգոռ հայտարարություն է, բայց այն ինձ ոչինչ չի ասում, ոչ ոք դա չի կարող հասկանալ: Երբ հետաքրքրվում ես որևէ խաղացողով, ապա երկար ժամանակ է, ինչ հետևում ես նրան", - նշել է Մալան:
Նա նաև ընդգծել է, որ գործարքի կայացման համար խոչընդոտներ չկային, որոնք կդրդեին Բարսային նման տարօրինակ քայլի. "Հնարավոր էր գալ համաձայնության, որպեսզի նա տեղափոխվեր Բարսա, այն մեծագույն ակումբ է, ինչի համար էլ Նիցան բանակցում էր նրանց հետ: Դա Սերիի երազանքն է, քանի Բարսան արտակարգ ակումբ է":