Նիցայի կիսապաշտպան Ժան - Միշել Սերին, ով բազմիցս հայտնել է Բարսելոնայում խաղալու իր ցանկության մասին, մոտ է իր երազանքի իրականցմանը:
Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, Բարսելոնան 30 մլն եվրո է առաջարկել ֆրանսիական ակումբին Սերիի դիմաց և մոտ է վերջնական համաձայնության գալուն:
Կոտ դ'Իվուարի հավաքականի կիսապաշտպանը, ում անվանում են նաև աֆրիկացի Չավի, տրանսֆերային պատուհանի սկզբում Բարսայի համար համարվում էր Վերատիին այլընտրանք:
Այս տրանսֆերն ավարտին հասցնելու դեպքում, կատալոնական ակումբը արդեն կփորձի գնել Դեմբելե - Կոուտինյո զույգից միայն մեկին՝ որպես Նեյմարին փոխարինող: