Բրիտանական Daily Mail - ի հաղորդմամբ, Բարսելոնան ավարտին է հասցրել Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոյի տրանսֆերը:
Գնալով այս տեղեկության հետքերով, իսպանական Mundo Deportivo - ն հարցում է կատարել ակումբին, որին ի պատասխան Բարսելոնայից հայտնել են, որ գործարքը դեռ կայացած չէ, բայց շուտով այն ավարտին կհասցվի:
Որևէ խնդիր արդեն չկա: Բարսելոնան Պաուլինյոյի դիմաց Գուանչժոու Էվերգրանդին է վճարելու մոտ 40 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստի ժամանումը Կատալոնիայի մայրաքաղաք նախատեսվում է երկուշաբթի օրը: Շուտով կլինի պաշտոնական հայտարարություն:
Ավելացնենք նաև, որ այս գործարքը որևէ առնչություն չունի ո՛չ Կոուտինյոյի, ո՛չ Դեմբելեի հնարավոր տրանսֆերի հետ: Նրանք շարունակում են մնալ առաջնահերթ թիրախներն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում և կատալոնական ակումբն ամեն ինչ կանի նրանց ձեռք բերելու համար: