Նեյմարը և նրա հայրն այսօր առավոտյան պաշտոնապես հայտնել են ակումբին հեռանալու մտադրության մասին, հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը:
Ակումբն իր հերթին հայտնել է, որ Նեյմարը հեռանալու համար պետք է վճարի պայմանագրում նշված հրաժարագինը, որը սույն թվականի հուլիսի 1 - ից կազմում է 222 մլն եվրո:
Մյուս կողմից, Բարսելոնան հայտնել է ֆուտբոլիստին, որ պայմանագրում նշված բոնուսն առայժմ չի վճարի՝ սպասելով դեպքերի զարգացմանը: Խաղացողի պայմանագիրը դեռ ուժի մեջ է, բայց նա ակումբի թույլտվությամբ ազատված է մարզումներից և չի մասնակցել նաև այսօրվա մարզմանը:
Բարսելոնան նաև հայտնել է, որ առաջիկա ժամերի ընթացքում հայտարարությամբ հանդես կգա ակումբի ներկայացուցիչ Խոսեպ Վիվեսը: