Ֆերնանդեսը, Սոլերն ու Սանլյեհին մեկնում են Անգլիա՝ բանակցելու Լիվերպուլի հետ, հաղորդում է իսպանական Mundo Deportivo - ն, որպես աղբյուր նշելով Catalunya Ràdio - ն:
Բարսելոնայի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը և մարզական բաժնի աշխատակիցներ Ալբերտ Սոլերն ու Ռաուլ Սանլյեհին այսօր մեկնելու են Անգլիա, որտեղ մտադիր են Կոուտինյոյի տրանսֆերը գնելու վերջին փորձերը կատարել:
Այս տեղեկության սկզբնաղբյուրը Catalunya Ràdio - ն է, սակայն նույն MD - ն նշում է, որ տեղեկությունը դեռ հաստատված չէ: Հիշեցնենք, որ Լիվերպուլն արդեն հասցրել է մի քանի անգամ մերժել Բարսելոնային: Վերջին առաջարկը եղել է 100 մլն եվրո և ակնկալվում է, որ կատալոնական ակումբի հաջորդ առաջարկն արդեն հասնելու է 120 մլն եվրոյի: