ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

LFP - ն արգելափակում է Նեյմարի տրանսֆերը

5

Նեյմարի սերիալը կարծես վերջ չունի: Ավելին, նոր խաղացող է հայտնվել, որն ավելի լուրջ ու ազդեցիկ է, քան նույնիսկ 2 ակումբները: Խոսքն Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) մասին է:

Բանն այն է, որ ֆուտբոլիստների ու ակումբների միջև կնքվող պայմանագրերի կատարման վերահսկողությունն իրականացնում է LFP - ն: Այդ պատճառով, եթե խաղացողը ցանկանում է միակողմանի խզել պայմանագիրը, վճարելով հրաժարագինը, պետք է այդ վճարումը կատարի LFP - ին, ինչից հետո կառույցն այդ մասին տեղեկացնում է ակումբին և անմիջապես փոխանցում գումարը:

Եվ ահա, ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, եթե նույնիսկ ՊՍԺ - ն վճարի Նեյմարի հրաժարագինը, LFP - ն այդ վճարումը չի ընդունի: Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան պահանջում է, որպեսզի վճարող կողմը ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը, որով կապացուցի, որ այդ գործարքով չի խախտվում ոչ մի օրենք, ո՛չ ֆինանսական fair play - ի, ո՛չ գործող որևէ այլ օրենք: Այդպիսով, LFP - ն արգելափակում է Նեյմարի տրանսֆերը:

"Չնայած ՊՍԺ - ն դեռ չի վճարել հրաժարագինը, մենք հայտարարում ենք այս մասին: Մենք արդեն զգուշացրել ենք ՊՍԺ - ի նախագահին մեր մտադրությունների մասին, բայց տեսնում ենք, որ նրանց քաղաքականությունը չի փոխվում: Նրանք չեն կարող առանց օրենքը խախտելու վճարել ավելին, քան Ռեալ Մադրիդը կամ Բարսելոնան: Դրան ոչ ոք չի հավատում", - հայտարարել է LFP - ի նախագահ Խավիեր Տեբասը:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին