Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բարսելոնան մտադիր է գնել Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը Լիվերպուլից, սակայն մերսիսայդցիները, ինչպես երևում է, չափից մեծ գումարներ են պահանջելու:
Ինչպես տեղեկացնում է իսպանական Sport - ը, որպես աղբյուր նշելով Radio Montecarlo - ն, Լիվերպուլը, որն արդեն մի քանի անգամ մերժել էր Բարսելոնային, մերժել է նաև կատալոնական ակումբի՝ 100 մլն եվրոյի առաջարկը:
Բարսելոնան Կոուտինյոյին դիտարկում է որպես ուժեղացում դաշտի կենտրոնում, այլ ոչ թե որպես Նեյմարին փոխարինող: Հետևաբար, եթե Լիվերպուլը չի համաձայնվում նույնիսկ 100 մլն եվրոյի աառաջարկին, հնարավոր է, որ կատալոնացիները հրաժարվեն նրան գնելու մտքից, քանզի էլ ավելի մեծ ու խելահեղ գումարներ են պահանջվելու հարձակվող գնելու համար:
Շատ ակումբներ, իմանալով, որ Բարսելոնան 222 մլն եվրո է ստանալու ՊՍԺ - ից, փորձում են հնարավորինս բարձրացնել իրենց խաղաղցողների արժեքները: Այդ պատճառով, չնայած Նեյմարի տրանսֆերից ստացվող ահռելի գումարներին, կատալոնական ակումբին էլ ավելի դժվար է լինելու նոր խաղացողներ ձեռք բերել: