Առանց այն էլ լարված իրավիճակն ավելի է լարվում: Նեյմարը մարզման ժամանակ քաշքշել է Սեմեդոյին, իսկ հետո հեռացել խաղադաշտից, հաղորդում է իսպանական Sport - ը:
Առաջինը տեսանյութը հրապարակել է բրիտանական Daily Mail - ը: Նելսոն Սեմեդոն մարզման ժամանակ պայքարի մեջ է մտնում Նեյմարի հետ: Վերջինս գտնում է, որ թիմի նորեկը կոպիտ է խաղացել իր հանդեպ և հունից դուրս է գալիս:
Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է Նեյմարը քաշքշում Սեմեդոյին, հետո զայրացած փորձում հարաբերություններ պարզել, սակայն Մասկերանոյի, Սուարեզի, Բուսկետսի և մյուս խաղացողների միջամտությամբ ամեն ինչ այդքանով ավարտվում է:
Հատկանշական է, որ Սեմեդոն, չցանկանալով լարել իրավիճակը, պարզապես մի կողմ է քաշվում, ինչից հետո Նեյմարը փորձում է նրան հետապնդել, բայց Բուսկետսն է նրան կանգնեցնում: Միջադեպից հետո բրազիլիացին զայրացած լքում է խաղադաշտը:
Այսպիսով, Նեյմարի ապագան այլևս գրեթե կասկած չի հարուցում՝ նա կտեղափոխվի ՊՍԺ: Նույնիսկ եթե մնա, նրա համար շատ դժվար կլինի կրկին շահել երկրպագուների սերը: