Նեյմարի հետ կապված այս ամբողջ հոգնեցուցիչ պատմության հիմնադիր Մարսելո Բեչլերն ակնկալում է, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում ամեն ինչ պաշտոնապես կավարտվի:
Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, որպես աղբյուր նշելով Eurosport - ը, լրագրող Մարսելո Բեչլերը, ով առաջինն էր հայտնել ՊՍԺ - ի հետաքրքրվածության մասին, այժմ սպասում է, որ Նեյմարը կհաստատի Պիկեի գրառումը սոցիալական ցանցերում:
"Ես ենթադրում եմ, որ Նեյմարը մինչև Պիկեի ասուլիսը կհաստատի, որ մնում է Բարսայում", - ասել է Բեչլերը: Հիշեցնենք, որ Ժերարդ Պիկեն լրագրողների հարցերին պատասխանելու է Երևանի ժամանակով 01:30 - ից սկսած: Մինչ այդ՝ 01:00 - ին (համաձայն որոշ աղբյուրների՝ 01:30 - ին), մամլո ասուլիս է հրավիրել ՊՍԺ - ն:
Հետաքրքիր է, որ Բեչլերը չի ցանկանում, որպեսզի Նեյմարը մնա Բարսայում: Մասնավորապես, նա ասել է. "Բացի փողերից, Նեյմարի հիմնական մոտիվացին մարզական էր: Նա ցանկանում էր, որպեսզի թիմն իր շուրջ կառուցվի և լինի իր բրազիլիացի ընկերների կողքին: Մի բան, որ Բարսան չի կարող առաջարկել: Այդ թիմը Մեսսիի թիմն է: Չգիտեմ, թե ինչպես են նրանք համոզել Նեյմարին փոխել որոշումը, բայց դա նրանց հաջողվել է":