Բարսելոնան նոր գլխավոր տնօրեն ունի՝ Խոսեպ Սեգուրան: Ակումբի մարզական փոխնախագահ Խորդի Մեստրեն այսօր պաշտոնապես ներկայացրել է նրան:
Մինչ այս ակումբում նման հաստիք չի եղել: Կապված այս նոր նշանակման հետ, փոփոխության է ենթարկվել ակումբի մարզական բաժնի կառուցվածքը:
Առաջին թիմի համար շարունակելու է պատասխանատու լինել մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը, իսկ Բարսա Բ – ի, Խուվենիլ Ա – ի և Խուվելին Բ – ի համար՝ Խոսե Մարի Բակերոն ու Գիլերմո Ամորը:
Ակումբի մյուս տարիքային խմբերի թիմերը լինելու են Խորդի Ռոուրայի ու Աուրելի Ալտիմիրայի պատասխանատվության տակ, իսկ սկաուտների թիմի ղեկավարը շարունակելու է մնալ Խոսեպ Բոադան:
Նրանց բոլորի անմիջական ղեկավարն է լինելու Խոսեպ Սեգուրան, ով աշխատելու է նաև մարզական բաժնի ադմինիստրատիվ հարցերով զբաղվող Ռաուլ Սանլյեհիի, Ալբերտ Սոլերի ու Օսկար Գրաուի հետ: Սեգուրան մարզական բաժնի աշխատանքի համար հաշվետու է լինելու Խորդի Մեստրեին: