ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

L’Équipe. ՊՍԺ - ն բացառում է Նեյմարին գնելու հնարավորությունը

5

Երեկվանից տեղեկություններ են շրջանառվում, թե իբր ՊՍԺ - ն պատրաստ է վճարել Նեյմարի հրաժարագինը: Սակայն հենց ֆրանսիական ակումբն է բացառել այդ տարբերակը:

Ինչպես հաղորդում է իսպանական Mundo Deportivo - ն, որպես աղբյուր նշելով L’Équipe - ը, ՊՍԺ - ի ներկայացուցիչը ֆրանսիական պարբերականի հարցմանը պատասծանել է. "Մենք կրկին չենք փորձելու գնել Նեյմարին: Կա ահռելի հրաժարագին և պետք է իրատես լինել":

L’Équipe - ը նաև նշում է, որ ՊՍԺ - ում դեռ չեն մոռացել Նեյմարի դիրքորոշումը, երբ նախորդ տարի ֆրանսիական ակումբը նրան առաջարկում էր դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Բրազիլիացին ընտրեց Բարսելոնան, որի հետ երկարաձգեց պայմանագիրը: Իհարկե, նրա աշխատավարձը նոր պայմանագրով ավելի բարձրացավ, բայց այն անհամեմատելի էր ՊՍԺ - ի առաջարկի հետ:

Երեկ կայացած մամլո ասուլիսի ընթացքում Նեյմարի հնարավոր տրանսֆերի մասին շշուկները հերքել էր նաև Բարսելոնայի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը, ով ասել է. "Նման բան չի կարող լինել: Ոչ մի ակումբ չի կարող վճարել Նեյմարի հրաժարագինը":

Ավելացնենք, որ Նեյմարի հրաժարագինը կազմում է 222 մլն եվրո, իսկ հաջորդ ամռանն այն արդեն հասնելու է 250 մլն եվրոյի:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 38 28 1 93
2 Ատլ. Մադրիդ 38 23 5 79
3 Ռեալ Մադրիդ 38 22 6 76
4 Վալենսիա 38 22 9 73
5 Վիլյառեալ 38 18 13 61
6 Ռեալ Բետիս 38 18 14 60
7 Սեվիլյա 38 17 14 58
8 Խետաֆե 38 16 12 55
9 Էյբար 38 14 15 51
10 Ժիրոնա 38 14 15 51
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
23.07 02:05 Յուվենտուս 1 : 2 Բարսելոնա
27.07 03:30 Բարսելոնա 1 : 0 Ման. Յունայթեդ
30.07 04:00 Ռեալ Մադրիդ 2 : 3 Բարսելոնա
04.08 22:00 Խիմնաստիկ 1 : 1 Բարսելոնա
07.08 22:30 Բարսելոնա 5 : 0 Շապեկոենսե
13.08 23:55 Բարսելոնա 1 : 3 Ռեալ Մադրիդ
17.08 01:00 Ռեալ Մադրիդ 2 : 0 Բարսելոնա
20.08 22:15 Բարսելոնա 2 : 0 Ռեալ Բետիս
26.08 20:15 Ալավես 0 : 2 Բարսելոնա
09.09 22:45 Բարսելոնա 5 : 0 Էսպանյոլ
Տեսնել ավելին