ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Դեկտեմբեր 17, 2017 | 23:45
Կամպ Նոու

Գործակալ. 2018 թվականին Յերի Մինան կտեղափոխվի Բարսա

5

Բրազիլիական Պալմեյրասի և Կոլումբիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Յերի Մինան 2018 թվականին տեղափոխվելու է Բարսլեոնա:

Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, FCInternews.it - ին տված իր հարցազրույցում Ֆելիպե Ռուսոն, ով հանդիսանում է GMRSports - ի գործակալներից մեկը, որն իր հերթին ներկայացնում է Յերի Մինայի շահերը, հաստատել է կոլումբիացի պաշտպանի տեղափոխությունը Բարսելոնա:

"Հիմա նա մնում է Բրազիլիայում: Իսկ 2018 թվականին արդեն կտեղափոխվի Իսպանիայի առաջնություն: Տրանսֆերը գործնականում կայացած է: Նա միշտ երազել է խաղալ կապտանռնագույնների կազմում: Ինչու՞ նա պետք է խզի իր պայմանավորվածությունը, այն էլ այն դեպքում, երբ, իմ կարծիքով, մարզական տեսանկյունից իր համար լավագույն տարբերակն է ընտրել: Նա ևս 1 տարի մնում է Պալմեյրասում, քանի որ լավ մարզավիճակում է և առջևում էլ Աշխարհի առաջնությունն է: Ինձ համար 0 - ական է հավանականությունն այն բանի, որ ինչ - որ բան կփոխվի", - հայտարարել է Ռուսոն:

Իտալիայում լուրեր էին շրջանառվում, համաձայն որոնց Միլանի Ինտերը լրջորեն հետաքրքրված է Յերի Մինայի ծառայություններով: Սակայն հենց GMRSports - ն էլ ամիսներ առաջ, ստանալով ֆուտբոլիստի ներկայացուցիչ և հորեղբայր Խայրո Մինայի թույլտվությունը, բանակցել ու համաձայնության է եկել Բարսելոնայի հետ:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 15 12 0 39
2 Վալենսիա 15 10 1 34
3 Ատլ. Մադրիդ 15 9 0 33
4 Ռեալ Մադրիդ 15 9 2 31
5 Սեվիլյա 15 9 5 28
6 Վիլյառեալ 15 6 6 21
7 Լեգանես 15 6 7 20
8 Խետաֆե 15 5 5 20
9 Ռ. Սոսյեդադ 15 5 6 19
10 Սելտա Վիգո 15 5 7 18
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
23.07 02:05 Յուվենտուս 1 : 2 Բարսելոնա
27.07 03:30 Բարսելոնա 1 : 0 Ման. Յունայթեդ
30.07 04:00 Ռեալ Մադրիդ 2 : 3 Բարսելոնա
04.08 22:00 Խիմնաստիկ 1 : 1 Բարսելոնա
07.08 22:30 Բարսելոնա 5 : 0 Շապեկոենսե
13.08 23:55 Բարսելոնա 1 : 3 Ռեալ Մադրիդ
17.08 01:00 Ռեալ Մադրիդ 2 : 0 Բարսելոնա
20.08 22:15 Բարսելոնա 2 : 0 Ռեալ Բետիս
26.08 20:15 Ալավես 0 : 2 Բարսելոնա
09.09 22:45 Բարսելոնա 5 : 0 Էսպանյոլ
Տեսնել ավելին