Բարսելոնայի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսն ու գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն հուլիսի 17 - ին՝ երկուշաբթի օրը, կմասնակցեն մամլո ասուլիսի:
Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, ակումբից հայտնել են, որ հուլիսի 17 - ին Ֆերնանդեսն ու Վալվերդեն կընդունեն լրագրողներին և կպատասխանեն նրանց հարցերին: Ասուլիսը մեկնարկելու է Երևանի ժամանակով 14:30 - ին:
Հիմնական թեմաները լինելու են ընթացիկ տրանսֆերային պատուհանում ակումբի հետագա պլաններն ու թիմի շրջագայությունն ԱՄՆ, որի ընթացքում Վալվերդեի սաները մրցելու են Յուվենտուսի, Մանչեսթեր Յունայթեդի և Մադրիդի Ռեալի հետ: