ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Օգոստոս 26, 2018 | 00:15
Խոսե Սորիլյա

Նելսոն Սեմեդո. Պատրաստ եմ խաղալ Բարսայում

5

Նելսոն Սեմեդոն իր առաջին մամլո ասուլիսին է մասնակցել Բարսելոնայի ֆուտբոլիստի կարգավիճակում: Նրան ուղեկցել է ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը:

Նախ ելույթ է ունեցել Ֆերնանդեսը. "Ցանկանում եմ բարի գալուստ մաղթել Սեմեդոյին, ով շատ հուզված է և շատ է ցանկանում օգնել մեր թիմին: Մենք շատ մեծ հույսեր ենք կապում նրա հետ":

Հետո եկել է Սեմեդոյի խոսելու հերթը. "Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բարսելոնային այս հնարավորության և ինձ վստահելու համար: Ես ողջ ուժերս կներդնեմ այս ակումբի համար, որը միշտ ինձ շատ է դուր եկել: Գիտեի, որ սա մեծագույն ակումբ է, բայց այսօր համոզվեցի դրանում: Բացի այդ, քաղաքն ինձ շատ է դուր գալիս և կցանկանայի ավելի լավ ճանաչել այն":

Այնուհետև Ռոբերտն ու Նելսոնը սկսել են պատասխանել լրագրողների հարցերին: Ստորև ներկայացնում ենք առավել հետաքրքիր հատվածները:

Սեմեդո. "Կարծում եմ՝ ես այն խաղացողներից եմ, որոնք երբեք չեն հանձնվում: Խաղն ավարտվում է, երբ լսվում է մրցավարի սուլիչը: Իմ հնարավորության սահմաններում ամեն ինչ կանեմ, որպեսզի արժանի լինեմ այս մարզահագուստին":

Ֆերնանդես. "Մենք ցանկանում էինք Սեմեդոյին ներկայացնել կեսօրին, բայց մի փոքր թղթաբանական խնդիրներ եղան Բենֆիկայի հետ, որոնք արագ լուծվեցին":

Սեմեդո. "Կարծում եմ, որ այստեղ գտնվող բոլոր ֆուտբոլիստներն ունեն մեկ՝ միասնական նպատակ":

Ֆերնանդես. "Սեմեդոն առաջնայի՞ն տարբերակն էր: Ինձ դուր չի գալիս այդ արտահայտությունը: Միշտ էլ Նելսոնի թեկնածությունը քննարկվել է: Կարծում ենք, որ նա շատ արագ կհարմարվի: Այլ խաղացողների թեկնածությունը նույնպես դիտարկել ենք, բայց ի վերջո որոշեցինք, որ հենց նա է մեզ պետք":

Ֆերնանդես. "Գումարի մի մասը վճարվելու է՝ կախված խաղացողի մրցելույթներից: Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի":

Սեմեդո. "Պրոֆեսիոնալ կարիերաս սկսել եմ որպես եզրային պաշտպան և միշտ էլ փորձել եմ սովորել իմ խաղընկերներից: Փորձել եմ նրանցից սովորել լավագույն որակներն ու կիրառել դրանք իմ դիրքում":

Ֆերնանդես. "Շատ խաղացողներ կան: Շատ անուններ են շրջանառվել: Միշտ իմացել ենք, թե ինչ ենք ուզում: Նա մեծ ապագա ունի, երիտասարդ է, փորձառու.... Մենք մանրամասն ուսումնասիրել ենք և գտնում ենք, որ նա կարող է մեզ օգնել: Նա պետք է որ շատ լավ հարմարվի թիմին":

Ֆերնանդես. "Մենք գոհ ենք Ալեյշից: Երբ նա ֆանտաստիկ մարզավիճակում էր, ծանր վնասվածք ստացավ: Մենք մեծ հույսեր ունենք, որ նա լավ վիճակում է: Մեզ պետք են բոլոր խաղացողները":

Սեմեդո. "Կարծում եմ, որ իմ պրոֆեսիոնալ կարիերայի 4 տարիների ընթացքում բավականաչափ առաջընթաց եմ գրանցել և կարողացել եմ իմ մարզիչների շնորհիվ կատարելագործել խաղս: Շնորհակալ եմ իմ բոլոր մարզիչներին այն ամենի համար, ինչ արել են: Ես պատրաստ եմ խաղալ Բարսայում":

Ֆերնանդես. "Այժմ շատ հեշտ է տեղեկություն ստանալը: Երբ հետաքրքրված ես նման ֆուտբոլիստով, արդեն գիտես տրանսֆերային շուկայի պայմաններն ու տրանսֆերային արժեքը: Տրանսֆերային շուկայում շատ են այն ակումբները, որոնք Սեմեդոյի նման ֆուտբոլիստ են փնտրում: Այս տարի աջ պաշտպանի դիրքն ամենապահանջվածներից է և շատ դժվար է գտնել լավ թեկնածու: Նելսոնի տրանսֆերի հարցով վաղուց են աշխատանքներ տարվել և դրա շնորհիվ մենք հայտնվել ենք բարենպաստ իրավիճակում":

Սեմեդո. "Շատ դրական արձագանքեցի Բարսելոնայի հետաքրքրվածությանը: Բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են խաղալ Բարսայում: Ես ինձ շատ շփոթված էի զգում և մեծ պատասխանատվություն վերցրեցի ինձ վրա, ընդունելով այս առաջարկը: Շատ եմ ցանկանում սկսել թիմի հետ աշխատանքը":

Ֆերնանդես. "Մինչմրցաշրջանային հատվածում 2 - րդ թիմից որոշ խաղացողներ միանալու են առաջին թիմին: Որոշները կմնան առաջին թիմում: Հույս ունեմ, որ մյուսներն էլ պատրաստ կլինեն ամեն պահի օգնել":

Սեմեդո. "Մանչեսթեր Սիթի՞ն: Այն պահից, ինչ իմացա Բարսայի հետաքրքրվածության մասին, ինձ համար դա առաջնային տարբերակն էր, երբեք այլ ակումբի մասին չեմ մտածել":

Ֆերնանդես. "Վերատի՞ն: Դուք հարցնում եք մի խաղացողի մասին, ով գործող պայմանագիր ունի այլ ակումբի հետ: Նման դեպքերում նախ պետք համաձայնության գալ տվյալ ակումբի հետ":

Ֆերնանդես. "Մենք դեռ չենք ավարտել մեր աշխատանքը տրանսֆերային շուկայում: Գիտենք, թե որ դիրքերն ենք ուժեղացնելու: Շարունակում ենք աշխատել: Ճիշտ ճանապարհի վրա ենք: Եթե լավ գործարք կատարելու հնարավորություն լինի, անպայման կօգտվենք":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 1 1 0 3
2 Լեվանտե 1 1 0 3
3 Ռ. Սոսյեդադ 1 1 0 3
4 Էսպանյոլ 1 0 0 1
5 Սելտա Վիգո 1 0 0 1
6 Ռեալ Վալյադոլիդ 1 0 0 1
7 Ժիրոնա 1 0 0 1
8 Վալենսիա 0 0 0 0
9 Ռեալ Մադրիդ 0 0 0 0
10 Ա. Բիլբաո 0 0 0 0
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռեալ Վալյադոլիդ - : - Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա - : - Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ - : - Բարսելոնա
Տեսնել ավելին