ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հուլիս 27, 2017 | 03:35
Ֆեդեքս Ֆիլդ

Sport. Առաջիկա ժամերի ընթացքում Սեմեդոն կդառնա Բարսայի խաղացող

5

Բարսելոնան արդեն համաձայնեցրել է Նելսոն Սեմեդոյի հետ պայմանագիրը և այժմ բանակցում է Բենֆիկայի հետ, հաղորդում է իսպանական Sport - ը:

Բարսելոնայի պատվիրակությունը մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսի գլխավորությամբ առաջիկա ժամերին ավարտին կհասցնի Բենֆիկայի հետ բանակցությունները Սեմեդոյի տրանսֆերի շուրջ: Պորտուգալական ակումբի թույլտվությամբ, նախ համաձայնեցվել է 23 - ամյա պաշտպանի անձնական պայմանագիրը և այժմ ընթանում է բանակցությունների վերջնական փուլը:

Բարսելոնան Սեմեդոյի հետ կկնքի 5 - ամյա պայմանագիր՝ մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը: Ինչ վերաբերում է տրանսֆերի ֆինանսական մասին, այստեղ մի փոքր անորոշություն է: Ըստ որոշ աղբյուրների, Բարսան Բենֆիկային վճարելու է 30 մլն եվրո և ևս 5 մլն՝ բոնուսների տեսքով, սակայն կան նաև տեղեկություններ, որոնց համաձայն կատալոնական ակումբը վճարելու է 35 մլն եվրո և կրկին 5 մլն՝ բոնուսների տեսքով:

Կատալոնական մեկ այլ լրատվամիջոց՝ Mundo Deportivo - ն, հաստատում է այս տեղեկությունն ու նույնիսկ վստահեցնում, որ Նելսոն Սեմեդոյի տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր կամ վաղը:

Այդպիսով, արդեն կարող ենք վստահաբար ասել, որ Նելսոն Սեմեդոն տեղափոխվելու է Բարսելոնա: Այս պահին ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը, ֆուտբոլային տնօրեն Ռաուլ Սանլյեհին և ղեկավարների խորհրդի անդամ Խավիեր Բորդասն ավարտին ես հասցնում գործարքը:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Ալավես 0 0 0 0
2 Ա. Բիլբաո 0 0 0 0
3 Ատլ. Մադրիդ 0 0 0 0
4 Բարսելոնա 0 0 0 0
5 Սելտա Վիգո 0 0 0 0
6 Դեպորտիվո 0 0 0 0
7 Էյբար 0 0 0 0
8 Էսպանյոլ 0 0 0 0
9 Խետաֆե 0 0 0 0
10 Ժիրոնա 0 0 0 0
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
27.05 23:30 Բարսելոնա 3 : 1 Ալավես
23.07 02:05 Յուվենտուս - : - Բարսելոնա
27.07 03:35 Բարսելոնա - : - Ման. Յունայթեդ
30.07 03:35 Ռեալ Մադրիդ - : - Բարսելոնա
08.08 00:30 Բարսելոնա - : - Շապեկոենսե
12.08 02:00 Բարսելոնա - : - Ռեալ Մադրիդ
15.08 02:00 Ռեալ Մադրիդ - : - Բարսելոնա
20.08 00:00 Բարսելոնա - : - Ռեալ Բետիս
27.08 00:00 Ալավես - : - Բարսելոնա
10.09 00:00 Բարսելոնա - : - Էսպանյոլ
Տեսնել ավելին