Հուլիսի 12 - ից Բարսելոնան կսկսի մարզումները: Խաղացողները թիմին կմիանան աստիճանաբար: Ամենավերջինը Վալվերդեի սաներին կմիանան Տեր Շտեգենն ու Գոմեշը:
Հուլիսի 12 - ին՝ ժամը 11:00 - ին (Երևանի ժամանակով), ֆուտբոլիստները բուժզննում կանցնեն Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում: Նրանք են՝ Սիլեսենը, Մարլոնը, Մասկերանոն, Վիդալը, Վերմալենը, Դուգլասը, Սամպերը, Լուիս Սուարեզը, Ռաֆինյան, Ռակիտիչը, Ռոբերտոն, Ալկասերը, Մունիրը և Դեուլոֆեուն առաջին թիմից, ինչպես նաև Օրտոլան, Ալենյան, Կուկուրելյան ու Պալենսիան Բարսա Բ - ից: 20:30 - ին կկայանա առաջին մարզումը Վալվերդեի գլխավորությամբ:
Հուլիսի 14 - ից թիմին կմիանան Ումտիտին, Դինը, Ալբան, Բուսկետսը, Դենիս Սուարեզը և Ինիեստան, իսկ հաջորդը օրը՝ Պիկեն, Թուրանը, Նեյմարն ու Մեսսին: Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցած Մարկ - Անդրե Տեր Շտեգենն ու Անդրե Գոմեշը Բարսային կմիանան արդեն ԱՄՆ շրջագայությունից հետո: