ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Լուկաս Լիման հաստատել է, որ տեղափոխվելու է Բարսա

5

Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, որպես աղբյուր նշելով բրազիլիական Globoesporte - ն, Լուկաս Լիման հաստատել է իր տեղափոխությունը Բարսելոնա:

Մասնավորապես, երեկ կայացած պոկերի մրցաշարի ընթացքում Լիման մոտ 50 հյուրերի ներկայությամբ, որոնց թվում է եղել նաև իր մտերիմ ընկեր Նեյմարը, հայտարարել է, որ Սանտոսի հետ պայմանագրի ավարտից հետո տեղափոխվելու է Բարսելոնա:

Կատալոնական ակումբը Լիմայի տրանսֆերը ձեռք կբերի անվճար, իսկ պայմանագիրը կարող է ստորագրել հուլիսի 1 - ին կամ ավելի ուշ, քանի որ Լուկասի պայմանագրի ավարտին հենց հուլիսի 1 - ին է մնում 6 ամիս, իսկ FIFA - ի կանոնադրության համաձայն հենց այդ ժամանակ ֆուտբոլիստն իրավունք ունի բանակցել այլ ակումբների հետ:

Հետաքրքիր է, որ Սանտոսը, ում ղեկավարության հետ Բարսելոնան Նեյմարի տրանսֆերից հետո վատ հարաբերությունների մեջ է, պատրաստվում է կատալոնական ակումբի դեմ բողոք ներկայացնել FIFA - ին, քանի որ գտնում է, որ կապտանռնագույնները խախտել են կանոնադրությունը և թույլատրելի ժամկետից շուտ են սկսել բանակցել ֆուտբոլիստի հետ:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին