Դորտմունդի Բորուսիայի և Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն մոտ է Բարսելոնա տեղափոխությանը, հաղորդում է Sport - ը:
Բարսելոնան համաձայնության է հասել Դեմբելեի հետ: Ակումբի ներկայացուցիչները ֆրանսիացի խաղացողի գործակալ Մուսա Սիսոկոյի հետ համաձայնեցրել են 5 - ամյա պայմանագիրը, որ կկնքի խաղացողը կատալոնական ակումբ տեղափոխվելուց հետո:
Սակայն դա միայն գործի կեսն է: Մյուս կեսը կատարելու համար պետք է համաձայնության գալ Դորտմունդի Բորուսիայի հետ, ինչն այդքան էլ հեշտ չէ: Գերմանական ակումբը պահանջում է 80 մլն եվրո, ինչը Բարսելոնայում չափից շատ են համարում:
Գերմանական Bild - ի հաղորդմամբ, Բարսելոնան 50 մլն եվրո է առաջարկել Բորուսիային, բայց մերժում է ստացել, չնայած, որ ընդամենը 1 տարի առաջ դորտմունդցիները 12 մլն եվրո էին վճարել Դեմբելեի տրանսֆերը գնելու համար: Բանակցությունները շարունակվում են....