Ինչպես հաղորդում է իսպանական Mundo Deportivo - ն, որպես աղբյուր նշելով թուրքական AMK - ն, Արդա Թուրանը կարող է տեղափոխվել Լոնդոնի Արսենալ:
Բարսելոնայում հույսեր չեն կապում թուրք կիսապաշտպանի հետ և այդ մասին տեղեկացրել են ֆուտբոլիստի գործակալ Ահմետ Բուլուտին: Վերջինս սկսել է բանակցել մի քանի ակումբների, այդ թվում Միլանի Ինտերի ու Լոնդոնի Արսենալի հետ:
Բարսելոնան 2 տարի առաջ գնել էր Թուրանի տրանսֆերը 34 մլն եվրոյի դիմաց: Այժմ կատալոնական ակումբի պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, եթե ստանա նվազագույնը 22 - ից 24 մլն եվրո փոխհատուցում: Արսենալը պատրաստ է վճարել ավելին՝ 30 մլն եվրո:
Այդպիսով, եթե Բարսելոնան պաշտոնական առաջարկ ստանա Լոնդոնից, ապա միանշանակ կընդունի այն: Թուրանը դեռ ձմռանն էր հանվել տրանսֆերի, բայց այն ժամանակ ֆուտբոլիստը մերժեց չինական ակումբներին, չնայած, որ նրան առաջարկում էին մինչև 18 մլն եվրո տարեկան աշխատավարձ: