ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Վերատին նկարվել է MD - ի շապիկով, որի վրա հենց ինքն է եղել

5

Այս տրանսֆերային պատուհանում Բարսելոնայի գլխավոր թիրախներից մեկը՝ Մարկո Վերատին, ով այս օրերին հանգստանում է Իբիցայում, հերթական անգամ հասկացնել է տվել, որ ցանկանում է տեղափոխվել կատալոնական թիմ:

Մասնավորապես, կատալոնական Mundo Deportivo պարբերականի աշխատակիցներն այցելել են ֆուտբոլիստին ու նրա գործակալ Դոնատո դի Կամպլիին: Հանդիպման ընթացքում Վերատին հաստատել է, որ շատ է ցանկանում կարիերան շարունակել Բարսայում, բայց նշել է, որ այս պահին դրա մասին շատ բարձրաձայնելը կարող է ավելի շատ վնասել իր երազանքին:

Այդուհանդերձ, իտալացի կիսապաշտպանը նկարվել է MD - ի շապիկով, որի վրա հենց ինքն է: Եվ այդ համարի գլխավոր լուրը Դոնատո դի Կամպլիի հանդիպումն է ՊՍԺ - ի նորանշանակ մարզական տնօրեն Անտերո Էնրիկեի հետ, որ օրեր առաջ կայացել է Միլանում, և որի ընթացքում Դի Կամպլին հաղորդել է իր հաճախորդի մտադրությունները, այն է՝ տեղափոխվել Բարսելոնա:

Իտալիայում այս նկարը մեծ արձագանք է գտել: Մասնավորապես, Tuttosport - ը գրել է, որ "Վերատիի հաղորդագրությունը պարզ է՝ նա ցանկանում է գնալ միայն Բարսելոնա", իսկ Corriere dello Sport - ը նկարը մեկնաբանել է այսպես. "Իսպանիայում հաստատում են՝ Վերատին տեղափոխվում է Բարսելոնա":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 38 28 1 93
2 Ատլ. Մադրիդ 38 23 5 79
3 Ռեալ Մադրիդ 38 22 6 76
4 Վալենսիա 38 22 9 73
5 Վիլյառեալ 38 18 13 61
6 Ռեալ Բետիս 38 18 14 60
7 Սեվիլյա 38 17 14 58
8 Խետաֆե 38 16 12 55
9 Էյբար 38 14 15 51
10 Ժիրոնա 38 14 15 51
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
23.07 02:05 Յուվենտուս 1 : 2 Բարսելոնա
27.07 03:30 Բարսելոնա 1 : 0 Ման. Յունայթեդ
30.07 04:00 Ռեալ Մադրիդ 2 : 3 Բարսելոնա
04.08 22:00 Խիմնաստիկ 1 : 1 Բարսելոնա
07.08 22:30 Բարսելոնա 5 : 0 Շապեկոենսե
13.08 23:55 Բարսելոնա 1 : 3 Ռեալ Մադրիդ
17.08 01:00 Ռեալ Մադրիդ 2 : 0 Բարսելոնա
20.08 22:15 Բարսելոնա 2 : 0 Ռեալ Բետիս
26.08 20:15 Ալավես 0 : 2 Բարսելոնա
09.09 22:45 Բարսելոնա 5 : 0 Էսպանյոլ
Տեսնել ավելին