Միլանի և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պաոլո Մալդինին խորհուրդ է տվել իր հայրենակցին տեղափոխվել Կատալոնիա, հաղորդում է իսպանական Sport - ը, որպես աղբյուր նշելով իտալական calciomercato.com - ը:
Վերատին արդեն չի թաքցնում, որ ցանկանում է հեռանալ ՊՍԺ - ից: Նրան գնելու գլխավոր թեկնածուն Բարսելոնան է: Այս լուրերին իր մեկնաբանությունն է տվել Մալդինին. "Կարծում եմ, որ Վերատիի համար ավելի լավ կլինի, եթե նա հեռանա իր ներկայիս թիմից: Նա կատարյալ խաղացող կլինի Բարսայի համար: Կասկած չունեմ, որ Բարսան էլ կատարյալ թիմ է նրա համար":
"Ես շատ բարձր եմ գնահատում Վերատիին: Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է և դա ցույց է տալիս խաղադաշտում", - ավելացրել է Մալդինին: Հետաքրքիր է, որ Պաոլոն իր մեկ այլ հայրենակցի՝ Դոնարումայի հարցում, հակառակ կարծիքն է արտահայտել, խորհուրդ տալով նրան մնալ Միլանում: