ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Օգոստոս 26, 2017 | 20:15
Մենդիսորոսա

La Gazzetta dello Sport. Դեուլոֆեուն չի ցանկանում վերադառնալ Բարսելոնա

5

Ինչպես հաղորդում է իսպանական Mundo Deportivo - ն, որպես աղբյուր նշելով իտալական La Gazzetta dello Sport - ը, Դեուլոֆեուն չի վերադառնա Բարսելոնա:

Ժերարդ Դեուլոֆեուի տրանսֆերային իրավունքները պատկանում են անգլիական Էվերտոնին, սակայն Բարսելոնան, համաձայն պայմանագրի, կարող է մինչև հունիսի 30 - ը վերադարձնել ֆուտբոլիստին 12 մլն եվրոյի դիմաց:

Տեղափոխության համար անհրաժեշտ է 2 բան՝ ակումբի և ֆուտբոլիստի ցանկությունը: Բարսելոնան արդեն հայտնել է Դեուլոֆեուին, որ մտադիր է վերադարձնել նրան, սակայն նա դեռ պատասխան չի տվել կատալոնական ակումբին և ամեն ինչ գնում է նրան, որ Ժերարդը չի վերադառնա Բարսելոնա:

Մասնավորապես, իտալական La Gazzetta dello Sport - ը հաղորդմամբ, Դեուլոֆեուն, ով ավարտված մրցաշրջանի 2 - րդ կեսը վարձավճարով անցկացրել է Միլանում, չի ցանկանում վերադառնալ իր հարազատ ակումբը, փոխարենը մտադիր է խաղալ իտալական ակումբում:

Դեուլոֆեուի ցանկությունը պայմանավորված է նրանով, որ նա իրեն չի տեսնում կատալոնական թիմի մեկնարկային կազմում, բայց միաժամանակ շատ խաղաժամանակ է ցանկանում ստանալ, որպեսզի շարունակի հրավիրվել Իսպանիայի հավաքական ու կարողանա մասնակցել Մունդիալ 2018 - ին:

Այդպիսով, եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա աջ պաշտպանի ու կենտրոնական կիսապաշտպանի խնդիրը լուծելուց հետո, Բարսելոնան կփորձի ձեռք բերել կա՛մ Ռիյադ Մահրեզին, կա՛մ Ուսման Դեմբելեին:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Ռեալ Մադրիդ 1 1 0 3
2 Բարսելոնա 1 1 0 3
3 Ռ. Սոսյեդադ 1 1 0 3
4 Լեգանես 1 1 0 3
5 Վալենսիա 1 1 0 3
6 Ժիրոնա 1 0 0 1
7 Ատլ. Մադրիդ 1 0 0 1
8 Էսպանյոլ 1 0 0 1
9 Սեվիլյա 1 0 0 1
10 Ա. Բիլբաո 1 0 0 1
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
23.07 02:05 Յուվենտուս 1 : 2 Բարսելոնա
27.07 03:30 Բարսելոնա 1 : 0 Ման. Յունայթեդ
30.07 04:00 Ռեալ Մադրիդ 2 : 3 Բարսելոնա
04.08 22:00 Խիմնաստիկ 1 : 1 Բարսելոնա
07.08 22:30 Բարսելոնա 5 : 0 Շապեկոենսե
13.08 23:55 Բարսելոնա 1 : 3 Ռեալ Մադրիդ
17.08 01:00 Ռեալ Մադրիդ 2 : 0 Բարսելոնա
20.08 22:15 Բարսելոնա 2 : 0 Ռեալ Բետիս
26.08 20:15 Ալավես - : - Բարսելոնա
09.09 22:45 Բարսելոնա - : - Էսպանյոլ
Տեսնել ավելին