ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Բարտոմեու. Վալվերդեն կներկայացվի հինգշաբթի օրը

5

Բարսելոնայի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն այսօր մամլո ասուլիս է հրավիրել, որի գլխավոր նպատակը թիմի նոր գլխավոր մարզչի անունը հրապարակելն էր:

Ինչպես արդեն հայտնել ենք, Էնրիկեին փոխարինելու է Վալվերդեն: Բարտոմեուն հայտարարել է. "Բարսայի նոր գլխավոր մարզիչը լինելու է Էրնեստո Վալվերդեն: Պատճառները շատ են: Նա թիմ կգա իր օգնականներ Ջոն Ասպիասուի և Խոսե Անտոնիո Պոսանկոյի հետ":

"Այսօր խոսել եմ Վալվերդեի հետ և նա շատ երջանիկ է, սա նրա համար յուրահատուկ մարտահրավեր է: Նա ունի անհրաժեշտ բոլոր կարողությունները, գիտելիքներն ու փորձը, նրա աշխատելաոճը համապատասխանում է մեր ակումբին, նա սիրում է հիմնվել մարզադպրոցի վրա, նա մեծ ծավալի աշխատանք է կատարում, կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ մարզումների և խաղերի ընթացքում", - ավելացրել է Բարսելոնայի նախագահը:

Նա նաև հայտնել է, թե երբ Վալվերդեն պաշտոնապես կներկայացվի որպես թիմի գլխավոր մարզիչ. "Վալվերդեն կներկայացվի հինգշաբթի օրը: Ռոբերտն արդեն պլանավորել է առաջիկա մրցաշրջանը, հինգշաբթի կլինի հարց ու պատասխան, նրանք կպատասխանեն ձեր հարցերին": "Էրնեստոն շատ գոհ է և հուզված: Նա պայմանագիրը կկնքի 2 + 1 բանաձևով (2 - ամյա պայմանագիր՝ ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ)", - նշել է Բարտոմեուն:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին