Այսօր Կոպա Դել Ռեյի եզրափակիչն է՝ Բարսելոնայի վերջին խաղը 2016/17 մրցաշրջանում և Էնրիկեի հրաժեշտի խաղը թիմի ղեկին: Հանդիպմանը հայտավորվել են 19 խաղացողներ:
Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, Լուիս Էնրիկեն հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր մասնակցելու են Կոպա Դել Ռեյի եզրափակչին: Բացակայում են որակազրկված Ռոբերտոն ու Լուիս Սուարեզը (վերջինս նաև վնասվածք ունի):
Վնասվածքի պատճառով բացակայում են Ժերեմի Մաթյոն ու Ռաֆինյան, փոխարենը հայտացուցակ են վերադարձել վնասվածքներից ապաքինված Պիկեն, Մասկերանոն ու Վիդալը: Բարսա Բ - ից հայտացուցակում տեղ է գտել Մարլոնը:
Հաշվի առնելով, որ Ալավեսի դեմ խաղը եզրափակիչ է, թիմի հետ Մադրիդ են մեկնելու նաև վերոնշյալ այն խաղացողները, ովքեր բացակայում են հայտացուցակից վնասվածքների ու որակազրկումների պատճառով:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Մասիպ, Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Պիկե, Մարլոն, Մասկերանո, Ումտիտի և Վիդալ
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Գոմեշ, Ռակիտիչ, Թուրան, Դ. Սուարեզ և Ինիեստա
Հարձակվողներ՝ Ալկասեր, Նեյմար և Մեսսի