Կատալոնական Բարսելոնայի հարձակվող Նեյմարի հայրը կարծում է, որ իր որդին պետք է հեռանա Բարսելոնայից, որպեսզի դուրս գա Մեսսիի ստվերի տակից:
Ինչպես հաղորդում է Express-ը, Մանչեսթր Յունայթեդը ամռանը ցանկանում է հզորացնել իր կազմը: Ակումբի գլխավոր մարզիչը՝ Ժոզե Մորինյոն, ամեն կերպ ցանկանում է հաջորդ մրցաշրջանում իր թիմում տեսնել բրազիլացի աստղին: Մի պահ Մանչեսթր Յունայթեդը կդադարացնի պայքարը Գրիզմանի համար, որպեսզի փորձի գնել Նեյմարին:
Մանկունյանցիներն առաջարկում են 115 միլիոն եվրո: Նեյմարի ծառայություներով նաև հետաքրքրված է Մանչեսթի Սիթին, սա ավելի իրատեսական տարբերակ կարող է լինել, քանի, որ Նեյմարը մի քանի անգամ հայտարարել է, որ կցանկանա խաղալ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում: