Ինչպես տեղեկացնում է Sport - ը, ըստ CIES - ի Բարսելոնան ունի աշխարհի ամենաթանկարժեք հարձակվողական գիծը (518 մլն եվրո):
Սպորտի միջազգային հետազոտման կենտրոնը (CIES) հրապարակել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների ուսումնասիրման արդյունքները, համաձայն որի աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը շարունակում է մնալ Մեսսին (211,1 մլն եվրո): Սակայն 6 ամիս առաջ հրապարակած տվյալների համեմատ Լեոյի տրանսֆերային արժեքը նվազել է շուրջ 40 մլն եվրոյով:
2 - րդ հորիզոնականում է Նեյմարը, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 201,5 մլն եվրո: Բրազիլիացու արժեքն արագ տեմպերով աճում է և մոտ ապագայում նա կփոխարինի Մեսսիին ամենաթանկարժեք ֆուտբոլիստի տեղում: 3 - րդ տեղում ընթացող Քրիստիանո Ռոնալդոն բավական հետ է առաջատարներից (137,8 մլն եվրո): Սուարեզի տրանսֆերային արժեքը 86,3 մլն եվրոյից հասել է 105,8 մլն եվրոյի և նա 7 - րդ տեղում է:
Ամենաթանկարժեք 100 խաղացողների մեջ Բարսելոնայից ընդգրկվել են նաև Սերխիո Բուսկետսը (38 - րդ տեղը, 47,5 մլն եվրո), Իվան Ռակիտիչը (60 - րդ տեղը, 39,3 մլն եվրո), Ժերարդ Պիկեն (90 - րդ տեղը, 31,3 մլն եվրո), ինչպես նաև Դենիս Սուարեզը (79 - րդ տեղը, 34,5 մլն եվրո), ում վերադարձը հարազատ ակումբը պաշտոնապես կհաստատվի առաջիկա 2 - 3 օրերի ընթացքում:
Ամբողջական ցուցակը՝