Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, որպես աղբյուր նշելով Catalunya Ràdio - ն, Բարսելոնայի ղեկավարությունն արդեն հայտնել է Խորդի Մասիպին, որ նոր պայմանագրի առաջարկ չի կատարելու:
Բարսելոնայի 3 - րդ դարպասապահ Խորդի Մասիպի պայմանագիրն ավարտվում է առաջիկա ամռանը՝ հունիսի 30 - ին: Ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսն ու ֆուտբոլային տնօրեն Ռաուլ Սանլյեհին հանդիպել են ֆուտբոլիստի գործակալ Օսկար Ֆոնտին և հայտնել, որ նոր պայմանագիր չեն առաջարկելու իր հաճախորդին:
Ակումբը Մասիպի գործակալին խորհուրդ է տվել նոր թիմ փնտրել և քննարկել այլ ակումբներից ստացած առաջարկները: Մասնավորապես, նրա ծառայություններով հետաքրքրված է Օսկար Գարսիայի գլխավորած Ռեդ Բուլ Զալզբուրգը:
Ինչ վերաբերում է Բարսելոնային, ակումբը նախատեսում է հաջորդ մրցաշրջանում թիմում ունենալ 2, այլ ոչ թե 3 դարպասապահը, քանի որ անիմաստ է համարում 3 - րդ դարպասապահի առկայությունն առաջին թիմում: Հարկ եղած դեպքում առաջին թիմ կհրավիրվի Բարսելոնա Բ - ի դարպասապահը: