ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Կապելո. Ամեն Կլասիկոյի մադրիդցիները փորձում են վնասվածք հասցնել Մեսսիին

5

Մադրիդի Ռեալի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն, ով այժմ ֆուտբոլային մեկնաբան է Fox Sports Italia - ում, պաշտպանել է Մեսսիին, հաղորդում է goal.com - ը:

Սերխիո Ռամոսը երկու ոտքով նետվեց դեպի առաջ սլացող Մեսսին և դրա համար հեռացվեց խաղադաշտից: Մադրիդիզմի համար դա կարմիր քարտի խախտում չէր, սակայն ֆուտբոլային աշխարհում, մեղմ ասած, ոչ բոլորն են այդ համոզմանը:

Մասնավորապես, նախկին մադրիդիստա Ֆաբիո Կապելոն, ով մեկնաբանել է խաղը Fox Sports Italia - ի համար, հեռացումից հետո ասել է. "Գիտեք, ամեն Կլասիկոյի Սանտիագո Բեռնաբեուում մադրիդցիները փորձում են վնասվածք հասցնել Մեսսիին: Ամեն անգամ: Եվ միշտ դա ավարտվում է կարմիր քարտով":

Իսկ կրկնապատկերի ցուցադրման ժամանակ իտալացի մասնագետը նույնիսկ մի փոքր զայրացել է. "Նայե՛ք այստեղ! Նայե՛ք այստեղ! Սահանկում կանոններից դուրս՝ 2 ոտքով, ակնհայտ խախտում, ակնհայտ խախտում: Մաքուր կարմիր քարտ":

Ավելացնենք, որ արդեն իսկ կան ոչ պաշտոնական տեղեկություններ, որ Մադրիդի Ռեալը ոչ միայն կփորձի Ռամոսի որակազրկումը սահմանափակել 1 խաղով, այլև մտադիր է առհասարակ բողոքարկել և պահանջել չեղարկել իսպանացու կարմիր քարտը:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին