Բարսելոնայի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը հաստատել է իսպանական մամուլում շրջանառվող տեղեկությունները Դեուլոֆեուի վերադարձի մասին:
Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, կատալոնական TV3 հեռուստաալիքի լրագրողի՝ Դեուլոֆեուի մասին հարցին ի պատասխան Ռոբերտ Ֆերնանդեսն ասել է. "Այո, մենք դիտարկում ենք առաջիկայում Դեուլոֆեուին վերադարձնելու հնարավորությունը: Մտադիր ենք օգտվել պայմանագրում նշված կետից ու վերադարձնել նրան":
Դեուլոֆեուն տվյալ պահին վարձավճարով հանդես է գալիս իտալական Միլանում: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են Էվերտոնին, սակայն, համաձայն անգլիական ակումբի հետ կնքած պայմանագրի, Բարսելոնան մինչև հունիսի 30 - ը կարող է վերադարձնել ֆուտբոլիստին, վճարելով 12 մլն եվրո: