ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Թե ինչպես է Անդրե Գոմեշը ձախողում մրցաշրջանը

5

Անդրե Գոմեշը Բարսելոնայում իր առաջին մրցաշրջանում ոչնչով չի տպավորում և պարբերաբար արժանանում է սուր քննադատության երկրպագուների կողմից:

Իսպանական Sport - ը մի քանի հետաքրքրաշարժ վիճակագրական տվյալներ է հավաքել, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Անդրե Գոմեշը ձախողում ընթացիկ մրցաշրջանը:

Սկսենք երեկվա խաղից, որում Գոմեշը ոչ մի անգամ (!) գնդակ չի խլել մրցակցից, մինչդեռ հիմնականում նրան դիտարկում են որպես կիսապաշտպան, ով պետք է նաև օգնի Բուսկետսին: Մրցակից թիմի ֆուտբոլիստների հետ պայքարի մեջ մտնելով, նա հաղթող է դուրս եկել միկրոմենամարտերի միայն 16% - ում, ինչը վատագույն ցուցանիշն է հանդիպմանը մասնակցած 28 ֆուտբոլիստների շրջանում:

Նա բարձրահասակ է, բայց 2 - րդ հարկում հաղթել է միկրոմենամարտերի միայն 25% - ում: Իսկ եթե փորձենք արդարացնել նրա գնդակ չխլելն այն պատճառաբանությամբ, թե Գոմեշն ավելի շատ մասնակցել է կառուցողական գործողություններին, ապա մեզ կառաջարկեն հետևյալ վիճակագրությունը՝ Անդրեն 24 փոխանցում է կատարել: Ավելի քիչ փոխանցում Բարսայի կազմում կատարել է միայն դարպասապահ Տեր Շտեգենը (20): Նույնիսկ Ինիեստան ու Ռոբերտոն, ովքեր փոխարինման դուրս եկան, ավելի շատ փոխանցումներ են կատարել:

Գոմեշը չափազանց անվստահ է գործում և հիմնական դրանով է բացատրվում այն, որ նա հիմնականում փոխանցում է հետ կամ անմիջական հարևանությամբ գտնվող խաղընկերոջը: Ոչ մի սրող փոխանցում! Մալագայի դեմ պաղում պորտուգալացին 31 անգամ է հպվել գնդակին: Օրինակի համար նշենք, որ ոչ պակաս անհաջող հանդիպում անցկացրած, խաղադաշտում 65 րոպե մնացած և հարձակման գծում գործող Նեյմարն 80 անգամ է հպվել գնդակին:

Ընթացիկ մրցաշրջանի այն հանդիպումներում, որոնցում Գոմեշը եղել է մեկնարկային կազմում, Էնրիկեի թիմը հաղթել է խաղերի 62% - ում, իսկ հակառակ պարագայում՝ 76% - ում: Արտագնա խաղերից 14 - ում, որոնցում Անդրեն եղել է մեկնարկային կազմում, Բարսան միայն 7 հաղթանակ է տոնել:

Կատալոնական թիմի վերջին 6 ոչ հաղթական հանդիպումներից 5 - ում Գոմեշը եղել է մեկնարկային կազմում: Նա ընթացիկ մրցաշրջանում չի մասնակցել 11 խաղի, որոնցից 10 - ում Բարսան հաղթել է: Ընդհանուր առմամբ, պորտուգալացին 20 կամ պակաս րոպե է խաղադաշտում անցկացրել մրցաշրջանի 19 խաղում, որոնցից 17 - ում հաղթել են Էնրիկեի սաները:

Չնայած այս ամենին, Բարսելոնայում չեն շտապում հրաժարվել Անդրե Գոմեշից, ում համար 2016 թվականի ամռանն ակումբը Վալենսիային վճարեց 35 մլն եվրո, պարտավորվելով վճարել ևս 35 մլն եվրո՝ կախված նրա մրցելույթներից: Ակումբում դեռ վստահ են, որ պորտուգալացին հաջողության կհասնի Կատալոնիայում:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին