Արդա Թուրանը, ով միացել էր Թուրքիայի ազգային հավաքականին, Բարսելոնա է վերադարձել վնասվածքով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Բարսելոնայում բուժզննում անցկացնելուց հետո հաստատվել է, որ Արդա Թուրանն աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել: Նրա ապաքինման համար կպահանջվի առնվազն 3 շաբաթ:
Թուրանը Թուրքիայի ընտրանու կազմում մասնակցել էր Մունդիալ 2018 - ի ընտրական հանդիպմանը Ֆինլանդիայի հավաքականի հետ, որում թուրքերը հաղթել էին 2 - 0 հաշվով: Հաջորդ հանդիպմանը Մոլդովայի դեմ Արդան արդեն չի կարողացել մասնակցել և վերադարձել է Բարսելոնա: