Այսօր՝ Երևանի ժամանակով 15:00 - ից սկսած, Նյոնում անցկացվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, կատալոնական ակումբին վիճակահանության արդյունքում բաժին է ընկել Յուվենտուսը: Այս 2 թիմերը վերջին անգամ իրար հետ հանդիպել են 2014/15 մրցաշրջանի եզրափակչում՝ Բեռլինում, որտեղ Էնրիկեի թիմը հաղթել էր 3 - 1 հաշվով Ռակիտիչի, Սուարեզի ու Նեյմարի գոլերի շնորհիվ:
Առաջին հանդիպումը տեղի կունենա Թուրինում՝ ապրիլի 11 - ին, իսկ պատասխան խաղը Նոու Կամպում կկայանա ապրիլի 19 - ին: Այդ հանդիպումների արանքում Բարսելոնան կհյուրընկալի Ռեալ Սոսյեդադին, իսկ պատասխան խաղից մի քանի օր հետո կկայանա Էլ Կլասիկոն:
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի բոլոր զույգերը՝
Ատլետիկո Մադրիդ - Լեսթեր Սիթի
Բորուսիա Դորտմունդ - Մոնակո
Բավարիա Մյունխեն - Ռեալ Մադրիդ
Յուվենտուս - Բարսելոնա