Համաձայն Cadena SER - ի, Բարսելոնան դիտարկում է Բավարիայի կիսապաշտպան Տիագո Ալկանտարային Կատալոնիա վերադարձնելու տարբերակը, հաղորդում է Sport - ը:
Բարսելոնայի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը ներկա է գտնվել Արսենալ 1 - 5 Բավարիա հանդիպմանն ու հաճելիորեն տպավորվել է Տիագոյի խաղով, ով լքել էր Բարսելոնան 2013 թվականին:
Ալկանտարան այն ժամանակ Բարսայի հետ գործող պայմանագիր ուներ մինչև 2015 թվականը, սակայն, համաձայն նույն պայմանագրի, մրցաշրջանի ընթացքում չմասնակցելով թիմի խաղերի 60 տոկոսին, նրա հրաժարագինը նվազեց՝ հասնելով 18 մլն եվրոյի, ինչից էլ օգտվեց Գվարդիոլան ու հրավիրեց Տիագոյին Բավարիա:
Այժմ Ռոբերտ Ֆերնանդեսը մտածում է Ալկանտարային վերադարձնելու շուրջ: Նրա պայմանագիրը Բավարիայի հետ ավարտվում է 2019 թվականին, իսկ գերմանական ակումբն էլ մտադիր չէ հրաժարվել նրանից, սակայն Բարսելոնան հույս ունի օգտագործել նաև այն հանգամանքը, որ Տիագոյի եղբայրը՝ Ռաֆինյան, խաղում է կատալոնական թիմում: