Լիոնի Օլիմպիկի նախագահ Ժան - Միշել Օլան թիմի նոր ձեռքբերում Ն'Կուլուին ներկայացնելուց հետո խոսել է նաև Ումտիտիի մասին, հաղորդում է Mundo Deportivo - ն:
"Ես խոստացել եմ Ումտիտիին, որ բաց կթողնեմ նրան, եթե առաջարկ լինի նրա սրտի ակումբից: Նա կարող է հաջողությամբ ակումբից հեռանալ բացառապես Բարսա: Ակումբի ղեկավարները պարտավոր են ընդունել նման պայմանավորվածությունները, ինչպիսին եղել էր նաև Կարիմ Բենզեմայի հետ Ռեալ Մադրիդի դեպքում: Բայց խոսվում է մի բանի մասին, որը դեռ ավարտված չէ: Այս պահին մենք բանակցում ենք, բայց ոչ մի պայմանագիր դեռ չի կնքվել: Եթե 3 կողմերն էլ համաձայնության գան, ապա, հնարավոր է, նա մեզ լքի: Այս պահին Սամը կապույտների հետ և լիովին կենտրոնացած է Եվրոպայի առաջնության ու այն փաստի վրա, որ կիրակի օրը կարող է խաղադաշտ դուրս գալ Իսլանդիայի դեմ խաղում: Նա արտակարգ և անհավանական մտավոր ուժի տեր խաղացող է", - ասել է Օլան:
Հիշեցնենք, որ ֆրանսիական L'Équipe - ն այսօր տեղեկացրել է, թե Բարսելոնան և Լիոնի Օլիմպիկը համաձայնության են եկել Սամուել Ումտիտիի տրանսֆերի հարցում: Ըստ այդ տեղեկությունների, կատալոնական ակումբը 30 մլն եվրո կվճարի ֆրանսիացիներին: