ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Նեյմար. Սա իմ կյանքի լավագույն խաղն էր

5

Ֆուտբոլի պատմության ամենադրամատիկ էջերից մեկի գլխավոր հեղինակներից մեկը՝ Նեյմարը, խոսել է հանդիպման մասին, հաղորդում է Sport - ը:

"Սա իմ կյանքի լավագույն խաղն էր: Ես երբեք սա չեմ մոռանա: Ես մեկ շաբաթ անհամբեր սպասում էի այս խաղին, ցանկանում էի պատմություն կերտել Բարսայի հետ: Թվում էր, թե այս օրը երբեք չի գալու, բայց ի վերջո եկավ և սա հրաշալի է", - ասել է Նեյմարը:

"Այո, 4 - 0 հաշվով պարտությունից հետո մենք շատ ծանր օրեր անցկացրեցինք, բայց հետո կարողացանք ուշքի գալ և Լա Լիգայում մեր հաջող ելույթները մեզ վստահություն ներշնչեցին: Գիտեինք, որ շատ դժվար է լինելու, բայց ես ու իմ խաղընկերները վստահ էինք, որ հնարավոր է հետ բերել կորցրածը: Որովհետև Բարսան կարող է ամեն ինչ: Եվ մենք հանգիստ մտանք խաղի մեջ, խաղացինք մեծ ոգևորությամբ, ճնշում գործադրելով և մեկը մյուսի հետևից պահեր փնտրելով: Կորցնելու ոչինչ չունեինք....", - նշել է Բարսայի 11 համարը:

"Մենք ամեն ինչ լավ էինք անում, արդեն 3 գոլ էինք խփել և դեռ շատ ժամանակ կար: Նրանց գոլը ծանր հարված էր մեզ համար և բնականաբար մենք դժվարություններ ունեցանք: Բայց հետո եկան այդ անհավանական րոպեները: Եվ ես ինձ շատ երջանիկ եմ զգում, որ կարողացա խփել այդ գոլերը, որոնք մեզ հույս ներշնչեցին խաղի վերջում: 11 մետրանոցի ժամանակ շատ կենտրոնացած էի: Չէի կարող վրիպել, քանի որ դա հաղթելու մեր վերջին հույսն էր: Եվ այդպես էլ եղավ", - եզրափակել է Նեյմարը:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին