Բարսելոնայի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, իհարկե, չէր կարող չանդրադառնալ իր հարազատ ակումբի պատմական նվաճմանը:
"Ես չեմ կարողացել դիտել խաղը, քանի որ Պրեմիեր լիգայի խաղ էինք անցկացնում հանդիպմանը զուգահեռ, բայց կարող եմ միայն շնորհավորել Բարսային: Սա անհավանական է և շատ ուրախ եմ հատկապես Էնրիկեի համար", - ասել է Գվարդիոլան, ում գլխավորած Մանչեսթեր Սիթին Երևանի ժամանակով կեսգիշերից սկսած մրցել է Ստոկ Սիթիի հետ (0 - 0):
"Ուրախ եմ նաև ֆուտբոլիստների այդ սերնդի համար, որն այդքան նվաճումների է հասնում: Ինձ հետաքրքիր է տեսնել խաղի տեսագրությունը: Կնայեմ, երբ ազատ ժամանակ ունենամ, հանգիստ պայմաններում", - Պեպի խոսքերն է մեջբերում իսպանական Mundo Deportivo - ն: