Ինչպես հաղորդում է Mundo Deportivo - ն, որպես աղբյուր նշելով ֆրանսիական L'Équipe - ին, Բարսելոնան և Լիոնը եկել են համաձայնության:
Բարսելոնան և Լիոնի Օլիմպիկը 3 շաբաթ տևած բանակցություններից հետո եկել են համաձայնության Ումտիտիի տրանսֆերի հարցում: Սամուելի դիմաց կատալոնական ակումբը կվճարի 30 մլն եվրո, որի մի մասը` բոնուսների տեսքով, կախված նրա մրցելույթներից:
Հարկ է նշել, որ ֆրանսիական ակումբն արդեն պաշտոնապես հայտարարել է Նիկոլա Ն'Կուլուի ձեռքբերման մասին: Ենթադրվում է, որ նա պետք է փոխարինի Ումտիտիին: Նույն աղբյուրի համաձայն, Լիոնի Օլիմպիկը մինչև հինգշաբթի գիշերը այս գործարքի մասին կհայտարարի պաշտոնապես: