Ֆուտբոլի պատմության մեջ բացառիկ, նախադեպը չունեցող հաղթանակից հետո սպասելի էր, որ Լուիս Էնրիկեն կլինի հուզված և քիչ կխոսի: Ներկայացնում ենք նրա կարճատև ասուլիսը:
"Մենք շատ լավ խաղացինք, ողջ խաղի ընթացքում և՛ պաշտպանվեցինք, և՛ հարձակվեցինք":
"Հաղթանակի բանալին հավատն էր":
"Սա մի մրցաշար է, որում վատ անցկացրած խաղերը չեն ներվում":
"Մենք շարունակում ենք պայքարը: Բոլորը չեմպիոն դառնալու հնարավորություն ունեն":
"Շնորհակալ ենք Բարսայի բոլոր երկրպագուներին, ովքեր փարիզյան հանդիպումից հետո հավատում էին, որ կարող ենք հաղթել":
"Մենք շատ էինք գնդակ խլում":
"Կատարյալ խաղ էր պաշտպանությունում":
"Հաղթանակը նվիրում ենք բոլոր երկրպագուներին, ովքեր հավատում էին մեզ":
"Մեր նպատակը միշտ էլ եղել է բոլոր 3 մրցաշարերում մինչև վերջ գնալը":