Վաղը Բարսելոնան կփորձի անել անհնարինը, անել այն, ինչ դեռ ոչ ոքի երբեք չի հաջողվել՝ հաջորդ փուլ դուրս գալ 4 - 0 հաշվով պարտությունից հետո: Էնրիկեն խաղից առաջ մասնակցել է մամլո ասուլիսի:
"Անկասկած, թիմը պետք է հավատարիմ մնա իր խաղաոճին, չնայած առաջին հանդիպման արդյունքին: Դիմակայության միայն մեկ կեսն է ավարտվել: Մեր խաղի շնորհիվ մենք կկարողանանք պահեր ստեղծել":
"Թիմի բոլոր 22 խաղացողների դաշտ դուրս գալն էլ հնարավոր է: Ոչինչ չեմ պատրաստվում հայտնել":
"Եթե մեր մրցակիցը կարողացել է մեզ 4 գոլ խփել, ապա մենք կարող ենք խփել 6 - ը":
"Այս խաղին պատրաստվել ենք այնպես, ինչպես մյուսներին":
"Սպորտում ցանկացած տեսակի իրավիճակներ կարող են լինել, պետք է պատրաստ լինենք նաև բացասական պահերին: Անկախ նրանից, թե ինչ կլինի վաղը, ես վստահում եմ իմ թիմին":
"Այո, պետք է հանգիստ խաղանք, սակայն երկրպագուներին խնդրում եմ լինել հնարավորինս ակտիվ, հիպերմոտիվացված":
"Ինձ համար կարևոր չէ պատմության մեջ մտնելը, կարևոր է՝ հաջորդ փուլ անցնելը: Ես վստահում եմ, որ վաղն ինչ - որ պահի մենք շատ մոտ ենք լինելու դրան":
"Մեսսի՞ն: Բոլոր խաղացողներն էլ պատրաստ են հանդիպմանը, պետք չէ չափից մեծ պատասխանատվություն գցել մեկ հոգու վրա":
"Մենք տակտիկական շատ տարբերակներ ունենք, բայց չեմ պատրաստվում ասել, թե որն ենք ընտրելու":
"Պատրաստվե՞լ ենք 11 մետրանոց հարվածաշարին: Ոչ: Այս պայմաններում դա մեզ չի հետաքրքրում: Բացի այդ, մարզմանը 11 մետրանոց իրացնելը նույնը չէ, ինչ խաղի վերջում դա անելը: Ինձ շատ քիչ է հետաքրքրում այդ հարվածաշարը":