Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, Ժոան Գամպերի գավաթի այս տարվա խաղարկությունում Բարսելոնայի մրցակիցը կլինի Սամպդորիան:
Ամեն տարի Բարսելոնան մրցաշրջանի մեկնարկից առաջ վիճարկում է ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի անվան գավաթը: Այս տարի Կամպ Նոուում հյուրընկալվելու է Սամպդորիան: Խաղը կայանալու է օգոստոսի 8 - ին կամ 9 - ին:
Յոհան Կրույֆի մահից հետո Բարսելոնան կապ է հաստատել Այաքսի հետ, սակայն հոլանդական և կատալոնական այդ թիմերի խաղացանկը համատեղելի չի եղել, ինչից հետո կապտանռնագույնները որոշել են հրավիրել Սամպդորիային` ի պատիվ Ուեմբլիի եզրափակչի 25 - րդ տարեդարձի: