Բարսելոնան այսօր՝ Երևանի ժամանակով 23:45 - ից սկսած, սեփական հարկի տակ կմրցի Սելտայի հետ: Էնրիկեն հրապարակել է այն 18 խաղացողների անունները, ովքեր ընդգրկվել են հայտացուցակում:
Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, Անդրե Գոմեշը վատառողջ է: Նա բաց է թողել թիմի վերջին մարզումը և չի ընդգրկվել հայտացուցակում: Նրա փոխարեն վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ հայտավորվել է Արդա Թուրանը:
Ինչպես միշտ, հայտացուցակից դուրս է մնացել Խորդի Մասիպը: Հայտավորված չեն նաև վնասվածքներ ունեցող Ժերեմի Մաթյոն ու Ալեյշ Վիդալը: Այդպիսով, Բարսելոնայի հայտացուցակն ունի հետևյալ տեսքը՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Ումտիտի, Մասկերանո, Պիկե և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Թուրան, Ռակիտիչ, Ռաֆինյա, Դ. Սուարեզ և Ինիեստա
Հարձակվողներ՝ Ալկասեր, Նեյմար, Լ. Սուարեզ և Մեսսի