Մոնակոյի ֆրանսիացի 18 - ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, ում ծառայություններով հետաքրքրված են գրեթե բոլոր գրանդ ակումբները, անդրադարձել է Բարսելոնայի հաղթանակին:
Երևանի ժամանակով 21:01 - ին՝ Մեսսիի խփած վճռորոշ գնդակից անմիջապես հետո, Կիլյան Մպաբեն twitter - ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը՝
Այս ամենից կարելի է ենթադրել, որ Մբապեն ամենայն ուշադրությամբ հետևել է Ատլետիկո Մադրիդ 1 - 2 Բարսելոնա հանդիպմանը, ինչը տեղիք է տալիս մտածելու, որ "նոր Անրիի" համար պայքարում կատալոնական ակումբը որոշակի առավելություն ունի՝ ֆուտբոլիստի համակրանքը:
Կիլյան Մբապեն փայլուն մրցաշրջան է անցկացնում և արդեն դարձել է 12 գոլի հեղինակ: Նրա տրանսֆերը գնահատվում է 10 մլն եվրո, սակայն, հաշվի առնելով, որ նրանով հետաքրքրված են Բարսելոնան, Մադրիդի Ռեալը, Մանչեսթեր Սիթին, Արսենալը և այլոք, կարելի է եզրակացնել, որ Մոնակոն Մբապեին կվաճառի անհամեմատ ավելի մեծ գումարի դիմաց: