Դանիել Ալվեսը, ով 2016 թվականի ամռանն անվճար տեղափոխվեց Թուրինի Յուվենտուս, քննադատել է Բարսելոնայի ներկայիս ղեկավարությանը ABC - ին տված հարցազրույցում, հաղորդում է Mundo Deportivo - ն:
"Ես ցանկանում եմ սիրված լինել ակումբում, երբ այդպես չէ, ես հեռանում եմ: Բարսայից առանց փոխհատուցման հեռանալը տրամաբանական էր: Այնտեղ անցկացրածս վերջին 3 մրցաշրջանների ընթացքում անընդհատ մամուլից լսում էի, որ ինձ շուտով վաճառելու են, բայց ակումբի ղեկավարները երբեք երես առ երես ինձ հետ չեն խոսել: Նրանք շատ կեղծավոր ու անշնորհակալ էին: Նրանք չէին հարգում ինձ: Նրանք ինձ նոր պայմանագիր առաջարկեցին միայն այն ժամանակ, երբ FIFA - ն տրանսֆերային արգելք դրեց ակումբի վրա: Ես պահանջեցի պայմանագրումս կետ ներառել, որպեսզի կարողանամ ազատ գործակալի կարգավիճակ ստանալ, երբ ցանկանամ: Բարսելոնայի այժմյան ղեկավարները անգամ պատկերացում չունեն, թե ինչպես է պետք վարվել ֆուտբոլիստների հետ", - ասել է Ալվեսը:
Դանին խոսել է նաև Իսպանիայից անկախանալու Կատալոնիայի մտադրության մասին. "Ես միշտ կողմնակիցն եմ երկխոսության և համերաշխության: Անկախանալը սխալ կլինի: Եթե Կատալոնիան անկախանա Իսպանիայից, ապա 2 - ն էլ կտուժեն: Միասին նրանք ուժեղ են":