Այսօր՝ Երևանի ժամանակով 23:45 - ին, Կամպ Նոուում Բարսելոնան կընդունի Լեգանեսին: Հայտնի է կատալոնական թիմի հայտացուցակն այդ խաղի համար:
Լուիս Էնրիկեն հրապարակել է այն 18 ֆուտբոլիստների անուններն, ովքեր ընդգրկվել են այսօրվա հանդիպման հայտացուցակում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Խաղացողներից 17 - ն առաջին թիմից են, իսկ 1 - ը՝ Ալենյան, Բարսա Բ - ից:
Հայտացուցակից վնասվածքների պատճառով բացակայում են Մասկերանոն, Վիդալը և Թուրանը, Սերխիո Բուսկետսը որակազրկված է, իսկ Խորդի Մասիպը չի ընդգրկվել հայտացուցակում մարզչի որոշմամբ: Այդպիսով, հայտացուցակն ունի հետևյալ տեսքը՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Ումտիտի, Մաթյո, Պիկե և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Գոմեշ, Ալենյա, Ռակիտիչ, Ռաֆինյա, Դ. Սուարեզ և Ինիեստա
Հարձակվողներ՝ Ալկասեր, Նեյմար, Լ. Սուարեզ և Մեսսի