ՊՍԺ - ից կրած ջախջախիչ պարտությունից հետո Լուիս Էնրիկեն պարտության ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Ներկայացնում ենք հատվածներ նրա հետխաղյա ասուլիսից:
"Ես ընդունում եմ պարտության ողջ պատասխանատվությունը: Ծանր երեկո էր: Արդյունքն արտացոլում է այն, ինչ տեղի ունեցավ խաղադաշտում: Միայն ես եմ պատասխանատու այս պարտության համար: Ֆուտբոլիստները գործում էին այնպես, ինչպես միշտ են գործել":
"Բացատրելը դժվար չէ: Մրցակիցն ամենասկզբից թելադրողի դերում էր: Նրանք մեզանից լավ էին պրեսինգի դիմում, ավելի լավ էին խաղում գնդակով և առանց գնդակի: Մենք ակնհայտորեն զիջում էինք նրանց":
"Կար մի պահ, երբ մենք կարողացանք ինչ - որ բան ստեղծել: Անդրե Գոմեշի գոլը կարող էր մեզ խաղ վերադարձնել: Բայց հետո ՊՍԺ - ն այլևս չսխալվեց: Ընդմիջումից հետո ցանկանում էինք ինչ - որ բան փոխել, բայց արագ եղան 3 - րդ ու 4 - րդ գոլերը":
"ՊՍԺ - ն ինձ չզարմացրեց: Բոլորս էլ գիտենք, թե ինչ է նշանակում խաղալ Չեմպիոնների լիգայում: Մենք պարտվեցինք, քանի որ ՊՍԺ - ն իր լավագույն ֆուտբոլը խաղաց, ինչը համընկավ մեր վատագույն հանդիպման հետ: Դիմակայության կեսը դեռ առջևում է և ես չեմ կորցնում հույսս, շարունակում եմ երազել":
"Ցանկանում եմ կրկին դիտել խաղը, որպեսզի կարողանամ ավելի հանգիստ պայմաններում այն վերլուծել":