Ալավես 0 - 6 Բարսելոնա հանդիպման ավարտից հետո Լուիս Էնրիկեն պատասխանել է լրագրողների հարցերին: Նա խոսել է Վիդալի ծանր վնասվածքի մասին:
"Վիդալի ոտնաթաթը կոտրվել կամ դուրս է ընկել: Մենք ցավում ենք և՛ նրա և՛ ողջ թիմի համար: Դա ծանր կորուստ է, ցավալի լուր, հուսով ենք, որ նա շուտ կվերադառնա", - Էնրիկեի խոսքերն է մեջբերում իսպանական Sport - ը:
"Ինձ շատ վշտացրեց Վիդալի վնասվածքը, ոչ միայն դրա ծանրության, այլև այն պատճառով, որ գիտեմ, թե դա ինչ է նրա համար նշանակում: Ես ունեմ նույն ծանր զգացողությունները, ինչ թիմի մյուս խաղացողները, ինչպես նաև նույն Ալավեսի ֆուտբոլիստները", - ասել է Լուչոն և շարունակել. "Այդ վնասվածքը տհաճ է թե՛ Վիդալի, թե՛ նրա ընթանիքի, թե՛ մեզ բոլորիս համար, բայց պետք է ոգևորենք նրան ու հուսանք, որ նա շատ շուտ կվերադառնա: Նա լավ ձեռքերում է գտնվում և ոչ մի վատ հետևանք վնասվածքը չի ունենա":
"Երբ մենք մտնում էինք հանդերձարան, Վիդալը բժիշկների հետ դուրս էր գալիս այնտեղից.... Ակնհայտ է, որ վնասվածքը ծանր է, բայց պետք է սպասել, որ բժիշկները կատարեն անհրաժեշտ հետազոտությունները: Այն, որ Վիդալի վիճակը լավ չէ, պարզից էլ պարզ է", - եզրափակել է Լուիս Էնրիկեն: